ԴԵՌ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ ամառվա ընթացքում մենք պարբերաբար հարցաքննում ենք հայտնի մարդկանց ու փորձում պարզել, թե որտեղ են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները, արդյոք հանգստի մեկնելու են, թե ոչ: Այս անգամ նույն հարցով դիմեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Պարզվեց՝ նա դեռ քաղաքում է. «Դեռ Երեւանում եմ, չգիտեմ՝ ուր կմեկնեմ, ամեն ինչ պարզ կդառնա օգոստոսին. ծրագրում եմ հարազատներիս ու ընկերներիս հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել»: Պարոն Գասպարյանը նաեւ հավելեց, որ առաջիկայում համերգային տարբեր ծրագրեր ունի, հրավերներն արտերկրից են:




Լրահոս