ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի հայտնի երգիչ Վալերի Լեոնտեւի տունը կողոպտել են, երբ նա հյուրախաղերի է մեկնել: Ինչպես հաղորդում է  LifeNews-ը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ աղբյուրները, վնասը դեռեւս ճշտված չէ, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
LifeNews-ին հայտնի է դարձել, որ հանցագործները երգչի բնակարանից դուրս են բերել երկու չհրկիզվող պահարան` չհամարձակվելով  դրանք բացել տեղում:
Նախնական տվյալներով` սեյֆերում պահվում էր 5 մլն ռուբլի: Հանցագործները տարել են նաեւ ադամանդներով զարդարված  ժամացույցը եւ բեմական ոսկյա զարդերը, որոնցից շատերը եւս ադամանդակուռ են եղել:




Լրահոս