Խոշոր վթար Երեվան-Արմավիր ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Պազ” մակնիշի 1324Լ պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Կ. Ասատրյան), “ԲՄՎ” մակնիշի 33 VL 215 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ավետիսյան), “Օպել վեկտրա” մակնիշի 09ՕՏ083 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Հ. Օզմանյան), “ԲՄՎ” մակնիշի 11OS924 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված ա. ավետիսյան) եվ “Օպել” մակնիշի 14 ՕU 779 պետհամարանիշերի (վարորդ` 1980 թ. ծնված Մ. Ուսնունց) ավտոմեքենաները։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, “ԲՄՎ” մակնիշի 33 VL 215 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ.Ավետիսյանը և ուղևոր Հ. Մինասյանը (ծնվ.1995թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս