Խուլիգանություն եվ կրակոց` 16 թաղամասու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, սեպտեմբերի 2-ին, ժամը 23:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ 16 թաղամասի Գևորգ Չաուշի փողոցում վիճաբանություն է տեղի ունենում, հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր քաղաքացի: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաև` Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբելեր են 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:
Նույն օրը` ժամը 23:50-ի սահմաններում, Արգիշթի փողոցի բնակիչ, 21-ամյա Մկրտիչ Բարումյանը Ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 23:00-ի սահմաններում 16 թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ անձը հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով չպարզված տեսակի ատրճանակ` կրակել է օդ, հետո` զենքը պահել իր վրա, ապա` դիմել փախուստի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Բաշինջաղյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Վահան Հարությունյանն է: 
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական և հետախուզական միջոցառումներ` հայտնաբելու Վ. Հարությունյանին ու ատրճանակը:
Գ. Շամշյանը հատնում է, որ Մ. Բարումյանն աշխատում է ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության թիվ 1 ռազմականացված ջոկատում` որպես հրաձիգ:




Լրահոս