Գրերի գյուտից մինչեվ գրատպություն հանրապետական մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են “Գրերի գյուտից մինչեւ գրատպություն” հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 եւ հայ գրատպության 500-ամյակին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է “Գրից մինչեւ գիրք” գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, եւ գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչեւ հայ գրքի տպագրություն, մինչեւ մեր օրերը:
Գիրքը  բաշխվել է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներին՝ ծրագրի շրջանակում անկացվող հոբելենական հանդիսությունների կազմակերպման ընթացքում ուսուցիչներին եւ աշակերտներին աջակցելու համար:




Լրահոս