Ռուսական կործանիչը խուճապի է մատնել Թուրքիայի ռազմաօդային ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-20 տիպի ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել չեզոք օդային գոտում՝ շարժվելով արևմուտքից արևելք Թուրքիայի օդային տարածքին զուգահեռ, մեջբերում է «Ռոսբալտը» Anadolu գործակալության հաղորդագրությունը:

Ի պատասխան` Թուրքիան օդ է բարձրացրել 2 F-16 կործանիչ: Այնուհետև ևս 2 կործանիչ է օդ բարձրացվել, որոնք հետևել են չեզոք գոտում ռուսական ինքնաթիռի շարժման ուղղությանը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի անհանգստությունը հարուցած օդանավը հեռացել է Սև ծովում օդային տարածքից դեպի Վրաստանի ջրային տարածք:




Լրահոս