Չարբախում մահափորձի ենթարկված Փոսի Վարդանը միացված է արհեստական շնչառության ապարատին. նրա վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 03:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում իր իսկ բնակարանի առջև հրազենային վիրավորում ստացած Վարդան Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Այս մասին Armlur.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը: Վերջինս հայտնեց, որ հիվանդին միացված է արհեստական շնչառության ապարատ. նա վերակենդանացման բաժանմունքում է:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վ. Կարապետյանը հրազենային վիրավորում է ստացել լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր հրազենային վիրավորում է ստացել 36-ամյա Վարդան Կարապետյանը, ով շրջապատում առավել հայտնի է «Փոսի Վարդան» մականվամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ և 235-րդ հոդվածներով, այն է` սպանության հանցափորձ և ապօրինի կերպով զենք կրել, պահել: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` Վարդան Կարապետյանը մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի ընկերն է:




Լրահոս