Հարկային ստուգումները կհասնե՞ն Սերժ Սարգսյանի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային ստուգումները սահմանված են օրենքներով և սա բնականոն գործընթաց է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետ անդրադառնալով վերջերս ՀՀԿ գործարարների հանդեպ սկսված հարկային ստուգումներին՝ նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Որևէ զարմանալու բան չկա:  Փորձում եք ինչ-որ այլ տիպի եզրակացություններ անել այն տեղերում, որտեղ տենց բան չկա: Հարկային ստուգումները նախկինում էլ են եղել, մեկի դեպքում աղմուկ է եղել, մյուսի դեպքում` ոչ», – նշեց նա:

Նաղդալյանը ընդգծեց, թե հարկային ստուգումների մասին մտածված աղմուկ են բարձրացնում, իսկ հարկային մարմնի վրա կուսակցական լինելը բացարձակապես չի ազդում:

Լրագրողների հարցին, թե կարո՞ղ է հարկային ստուգումները հասնեն Սերժ Սարգսյանի եղբորը, նա նշեց. «Բոլոր այն ընկերությունները, որոնք աշխատում են ՀՀ-ում, օրենսդրության համապատասխան ենթարկվում են ստուգումների, լինում են տուգանքներ` վճարում են»:




Լրահոս