Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները պատրաստ են Իրանի հանդեպ գործողությունների ցանկացած զարգացման: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի ծրագրավորման բաժնի ղեկավար գեներալ-մայոր Նիմրոդ Շեֆերը. փոխանցում է rosbalt.ru-ն՝ հղում կատարելով MIGnews-ին:

«Եթե ինչ-որ մեկն ատոմական ռումբ է պատրաստում ու հայտարարում, որ Իսրայելը գոյատևման իրավունք չունի, ապա մենք պետք է մտածենք ինչպես արձագանքել»,- ընդգծել է նա:

Այն հարցին, թե կարող է արդյոք Իսրայելը «վճռորոշ քայլեր» ձեռնարկել` չնայած ամերիկյան դիրքորոշմանը, Շեֆերը պատասխանել է. «Եթե խոսքը մեր ազգային անվտանգության մասին է, ապա այո»:

Գեներալ-մայորը հավելել է, որ Իսրայելն ունակ է գործել` չնայած ԱՄՆ-ի առարկություններին: Նրա կարծիքով՝ «իսկական դաշնակիցները պետք է հասկանան, որ խոսքն Իսրայելի ազգային անվտանգության մասին է»:




Լրահոս