Ծառուկյանը կապ չունի նշանակման հետ. Մուրադ Գուլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելուց հետո անընդհատ շրջանառվում էր այն միտքը, որ վերջինս իր պաշտոնը ստացել է աներոջ` Գագիկ Ծառուկյանի և հոր` պատգամավոր Մուրադ Գուլոյանի շնորհիվ:

Վերջինս այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասպան, նշեց, որ իր որդու աշխատանքը գնահատելով են պաշտոն տվել:

Լրագրողի այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ինչ դերակատարում է ունեցել, Գուլոյանը նշեց. «Ծառուկյանը բացարձակապես կապ չունի»:




Լրահոս