Ինքնաթիռով բեռնափոխադրումների անկումը պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին երեք ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 536 մարդ: Ըստ այդ տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Հայաստանի երկու` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից ընդհանուր հաշվով մեկնել է 123 հազար 164 ուղեւոր, իսկ ժամանել` 111 հազար 628-ը: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կտրուկ նվազել են ինքնաթիռով բեռների փոխադրման ծավալները:

Անցած տարի ինքնաթիռով Հայաստանից առաքվել է 1029 տոննա բեռ, այս տարի` 648 տոննա: Անցած տարի ինքնաթիռով Հայաստան է բերվել 544 տոննա բեռ, այս տարի` 398 տոննա: Կասկածից վեր է, որ ինքնաթիռով բեռնափոխադրումների անկումը եւս պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունով, ինչպես դա առկա է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության նվազման դեպքում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս