Քիմ Քարդաշյանին որպես աստղ եմ վերաբերվել, մեկ-մեկ էլ ընթերցել եմ, ինչու չէ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանը կարդացվող աստղերի շարքում բավականին լուրջ տեղ է զբաղեցնում: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայազգի հեռուստաաստղի այցին Հայաստան` այդ մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես ողջունում եմ, որ հայազգի որևէ աստղ իր ձեռքը պարզած այսօր ասում է, որ հայ է: Մենք դրան երբևէ դեմ չենք եղել: Շփումներից պարզվել է, որ իրենք բավականին հայրենասեր քույրիկներ են եղել, ես այդ կարծիքը չեմ ունեցել անկեղծ ասած: Ես նրան որպես աստղ եմ վերաբերվել, մեկ-մեկ էլ ընթերցել եմ, ինչու չէ», – ընդգծեց նա:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրեն հատկապես դուր է եկել այն հանգամանքը, որ Քիմ Քարդաշյանը հայերեն է սովորում:

Մանրամասները` Armlur.am-ի հետ զրույցում




Լրահոս