Բժիշկներն աշխատում են անօրինականության դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտրարել է, որ բժիշկներն աշխատում են անօրինականության դաշտում: Խնդիրն այն է, որ բուժհիմնարկները պետք է գրանցեն հաստատություն դիմած հիվանդների ու բուժօգնության քայլերի բոլոր տեղեկությունները, ինչը սակայն չի կատարվում: Բացի այդ՝ չկան չափորոշիչներ, ստանդարտներ, որոնցով բժիշկները կարողանան հիմնավորել այս կամ այն գործողությունը: Այդ խնդիրը լուծելու համար այլ երկրներում մշակում են պրոտոկոլներ, ու ներկայում աշխարհում 3000-ից ավելի պրոտոկոլներ կան, իսկ հանրապետությունում՝ ընդամենը 11-ը, որոնց վրա էլ դեռ պետք է աշխատել: Ըստ Դ. Դումանյանի՝ պետք է ինքներս մշակենք այդ պրոտոկոլները, քանի որ այլ երկրների պրոտոկոլները պատճենելը սխալ է:




Լրահոս