Պատրիկ Վիեյրան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը դիտարկում է  ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին պաշտոնանկ անելու հարցը:

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում թիմը հերթական պարտությունն է կրել` զիջելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (4:2): Վերջին 4 խաղում նրանք ընդամենը 3 միավոր են վաստակել և մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում են:

Պելեգրինիին կարող է ժամանակավորապես փոխարինել ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ի երիտասարդական թիմը:




Լրահոս