Կառավարության 3 դահլիճի նորոգման համար ծախսված գումարով Գյումրիում հնարավոր կլիներ 80 բնակարան գնել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո մի առանձնակի ճիգով է լծվել կառավարության շենքը, սենյակներն ու դահլիճները նորոգելու գործին: Ըստ «Հետքի»՝ միայն 3 դահլիճի նորոգման համար ծախսվել է 214 մլն դրամ: Մեր հարցին՝ 3 դահլիճի նորոգման գումարը մի քիչ շատ չէ՞, և արդյոք առավել հրատապ խնդիրներ չկայի՛ն, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ նման ծախսն անտրամաբանական է համարում: «Եթե տեխնիկական-ինովացիոն նորոգման կարիք կար, թող անեին, լարեր անցկացնեին, բայց 214 միլիոն ծախսել ռոկոկոներ ու բարոկոներ սարքելու համա՞ր, դա աբսուրդ է: Այդ գումարով հեշտությամբ հնարավոր կլիներ Գյումրիում 80 բնակարան գնել և տրամադրել անօթևաններին»,- ասել է Բարսեղյանը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս