39-ամյա տղամարդը եկեղեցու դիմաց փորձել է կտրել կոկորդը. նրան տեղափոխել են հոգեբուժարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ապրիլի 15-ին, ինքնասպանության փորձի հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին,  39-ամյա մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով կոկորդը: Նա մշտական բնակության վայր չունի, չի աշխատում:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

Դեպքից հետո նրան շտապ տեղափոխել եմ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Այստեղից մեզ տեղեկացրին, որ ԲԿ-ում մի քանի ժամ մնալուց հետո տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան: Իսկ թե որն է եղել տղամարդու` նման քայլի գնալու պատճառը, դեռևս հայտնի չէ:




Լրահոս