Կիևում բողոքի ցույցեր են. ոստիկանությունը հսկում է քաղաքի կենտրոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի ոստիկանությունը զանգվածային ցույցերի կապակցությամբ այսօր կրկին ուժեղացված կազմով հսկում է քաղաքի կենտրոնը. հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչությունը:

Կիևի կենտրոնում՝ խորհրդարանի, նախարարների կաբինետի, նախագահի ադմինիստրացիայի և էներգետիկայի նախարարության շենքերի դիմաց, վերջին 2 օրերին անցնում են զանգվածային բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են աշխատավարձերի վճարում, ածխարդյունաբերության ոլորտի բարեփոխումներ ու գերատեսչության ղեկավարի հրաժարականը:

Հանքափորների ցույցի կապակցությամբ` էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը արտահերթ կերպով ընդհատել է ԱՄՆ իր այցը ու վերադառնում է Ուկրաինա: Հանքափորները մտադրված են բողոքի ցույցեր անցկացնել մինչ այն պահը, քանի դեռ իշխանությունները կլսեն նրանց պահանջները:




Լրահոս