Թուրքական ինքնաթիռը օդում բռնկվել է ու արտակարգ վայրէջք կատարել Ստամբուլում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Turkish Airlines ընկերության օդանավը, որը թռչելիս է եղել դեպի Միլան, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում: Բանն այն է, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է կրակով:

Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորներն անհապաղ կերպով տարհանվել են այն բանից հետո, երբ Airbus 320-ը վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում, հայտնում է Doğan News Agency-ին: Իսկ թուրքական TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել ինքնաթիռի վայրէջքի կադրերը:

«Բոլոր 97 ուղևորները տարհանվել են առանց որևէ վնասվածքի: Միջադեպի պատճառներն ավելի պարզ կդառնան հետազոտությունից հետո»,- հայտնել է Turkish Airlines-ի խոսնակ Ալի Գենչը:

video




Լրահոս