Գյուղացին Սարալանջի դաշտի քարերի տակ ինքնաձիգ է հայտնաբերել` լիցքավորված 22 փամփուշտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արթիկի բաժին դիմած Մանուկ Մ.-ն հայտնել էր, որ Սարալանջ գյուղի ճանապարհի մոտ, դաշտի քարերի տակ, ինքնաձիգ կա:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպետատիվ խումբը պարզել է, որ Մանուկ Մ.-ն դաշտում անասուններն արածեցնելիս քարերի տակ գտել է «ԱԿՍՈւ-74» տիպի, 5.45 մմ տ/չ ինքնաձիգ՝ պահունակով` լիցքավորված 22 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս