Մխիթարյանի գնահատականը` «Այնտրախտ»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 27 փոխանցումից 77,8 տոկոսը հասել է նպատակին: Նա օդային պայքարում հաղթել է մեկ անգամ, երկու անգամ շրջանցել մրցակցին, երկու անգամ կասեցրել մրցակցի գրոհը:

Մխիթարյանը  երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, երեք անգամ խախտել է կանոնները և ստացել  դեղին քարտ:  Մխիթարյանի գնահատականն է՝ 6.36:




Լրահոս