Նեպալում փրկել են 60 ժամ փլատակների տակ մնացած տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալից, Չինաստանից ու Թուրքիայից փրկարարների համատեղ խումբը փլատակների տակ հայտնաբերել է ողջ մնացած տղայի: 20-ամյա նեպալցին 7-հարկանի շենքի փլատակների տակ անցկացրել է 60 ժամ:

Տուժածին հասցրել են Կատմանդուի հիվանդանոց. փոխանցում է kp.ru-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ Կատմանդուում նաև փրկել էին կնոջ, ով 5-հարկանի շենքի փլատակաների տակ է անցկացրել 30 ժամ: Նեպալուհի Սունիտա Սիտոուլան չի տուժել ու ներկայում իր ընտանիքի հետ գտնվում է ժամանակավոր կացարանում: Երբ շենքը սկսել է փլուզվել, նրա ամուսնուն ու երկու որդիներին հաջողվել է դուրս վազել այնտեղից:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Նեպալում 7.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Զոհերի թիվը գերազանցել է 5000-ը:




Լրահոս