Ալրաղացի Լյովին պատկանող ռեստորանային համալիրը փակվել է. Աշոտ Աղաբաբյանը տեղյա՞կ է ընկերոջ խնդիրներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյով, ըստ շրջանառվող տեղեկությունների` իրեն պատկանող «Ախ Թամար» ռեստորանային համալիրը փակել է: Ըստ տեղեկություննրի Լ. Սարգսյանը ֆինանսական խնդիրներ ունի ու այս ընթացքում ջանում է լուծել այդ հարցերը: Նշենք, որ ռեստորանը գտնվում է Սեւանի ավազանում:

Armlur.am-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից (Բուռնաշ) պարզել, թե իր մտերիմ ընկեր Լ. Սարգսյանն ինչ խնդիրներ ունի ու ինչու է իրեն պատկանող ռեստորանը փակել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այդ առումով որեւէ տեղեկություն չունի.«Ես տեղյակ չեմ` ինչ է տեղի ունեցել, իր հետ չեմ խոսել, մի երկու-երեք շաբաթ ա չեմ տեսել իրեն, տեղյակ չեմ: Ուղղակի ես էլ եմ զբաղված, ինքն էլ ու որեւէ տեղեկություն այդ առումով չունեմ»:

Armlur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Ախ Թամար» ռեստորանային համալիրի հետ պարզելու, թե ինչ խնդիրներ ունի ռեստորանը ու արդյոք այն այլեւս չի գործում: Սակայն պարզվում է` ռեստորանի հեռախոսահամարները եւս անջատված են:




Լրահոս