Ռոնալդուն պատմության մեջ միակ խաղացողն է, ով 50 գոլ է խփել 5 մրցաշրջանում անընդմեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է նոր ռեկորդ և շրջանցել Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեին։

«Ոսկե գնդակ»-ի եռակի դափնեկիրն առաջին ֆուտբոլիստն է, ով 5 մրցաշրջանում անընդմեջ 50 գոլ է խփում։ Պելեն 50 գոլ էր խփել 4 մրցաշրջանում անընդմեջ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը խփել է 39 գոլ և այժմ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:




Լրահոս