Սեյրան Օհանյանը պաշտոնապես աղքատ է. նախարարը թաքցնո՞ւմ է կողմնակի եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով ունի 17 մլն 500 հազար դրամ դրամական միջոց: Նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 339 հազար դրամ: Տեղեկացնենք, որ նախարարի աշխատավարձը կազմել է 5 մլն 115 հազար դրամ, իսկ կենսաթոշակը` 4 մլն 224 հազար դրամ: Կողմնակի եկամուտ Օհանյանը ցույց չի տվել:
Իսկ նախարարի կնոջ` ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի՝ 2014-ի եկամուտը կազմել է ընդամենը 1 մլն 698 հազար դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը համեստ կարողության տեր են, սակայն դա միայն առաջին հայացքից:

Իրականում նրանց անվան հետ բազմաթիվ կալվածքներ են կապվում, սակայն, ինչպես երեւում է, դրանք պաշտոնապես իրենցը չեն: Ինչու է Օհանյանը թաքցնում իր ունեցվածքը, դժվար է ասել: Նկատենք, որ Սեյրան Օհանյանը թաքցրել է, օրինակ, Սեւանի ափին գտնվող իր առանձնատունը, որը, թերեւս, իր անունով էլ չէ:
Եւ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե պետք է ազգովի դրամահավաք իրականացնենք, որպեսզի Սեյրան Օհանյանի ընտանիքը նախարարին վայել կյանքով ապրի: Թե չէ տարեկան մոտ 10 մլն դրամով դա անհնար է պատկերացնել:




Լրահոս