Պատճառաբանությունը Լ. Երանոսյանին իրավունք չի տալիս քաղաքացուն վիրավորել. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրվա առթիվ Եռաբլուր էր այցելել նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը: Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է իրեն մոտեցող մուրացկան կնոջը Լեւոն Երանոսյանը վիրավորում. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»,- իր մեքենայի պատուհանից հայտարարել էր ոստիկանության զորքերի հրամանատարը: Այնուհետև, Լևոն Երանոսյանը մեկնաբանել էր իր կոպիտ վիրավորանքը նրանով, որ նշված կինն, ով իրենից տարիներ շարունակ գումար է ուզել և ինքն էլ օգնել է, այդ գումարները վատնել է խմիչքի վրա:

Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այդ դեպքի հետ կապված ասաց, որ Երանոսյանն իր մոտ եղել է և մեկնաբանություն տվել է: «Նա նաև լրատվամիջոցներով է մեկնաբանություն տվել: Եթե ծանոթ չեք, կխնդրեի նայել և այս հարցը փակեինք»,- ասաց Ոստիկանապետը:

Վլ. Գասպարյանը համաձայնեց Armlur.am-ի դիտարկմանը, թե այդ պատճառաբանությունը Լևոն Երանոսյանին իրավունք չի տալիս քաղաքացու հետ նման կերպ խոսելու: «Իհարկե, կարծում եմ` այդպես է»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս