Գյումրեցի ընկերոջ այցելությունը դժբախտ ավարտ ունեցավ. ի՞նչ է իրականում տեղի ունեցել 31-ամյա երիտասարդի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 8-ին, Շիրակի մարզի Հովունի գյուղում 31-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: Դիակի արտաքին զննությամբ ճակատի աջ հատվածում հայտնաբերվել են քերծվածքներ:

Armlur.am-ի հետ զրույցում Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանը հայտնեց, որ մահացած երիտասարդը Գյումրիի բնակիչ է, իրենց գյուղ էր այցելել` ընկերոջը տեսելու. «Ընկերն էլ է Գյումրեցի: Մեր գյուղ աշխատելու նպատակով էր եկել: Այստեղ հողատարածք են մշակում, անասուն են պահում: Ես գնացել եմ դեպքի վայր, սակայն որևէ արտառոց բան չեմ նկատել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին գյուղում տեղի ունեցածի հետ կապված որևէ վարկած չի շրջանառվում:

Համայնքապետը նշեց նաև, որ դեռևս հստակ չէ՝ երիտասարդը սպանվել է, թե կատարվածը դժբախտ պատահար է:

Նենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս