Ալեքսեյ Պուշկովը Օբամային համեմատել է ուրվականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային համեմատել է ուրվականի հետ: Պուշկովն իր Թվիթերի էջում գրել է.

«Երեկվա միջոցառումների ֆոնին լրիվ մոռացել էինք տոնը փչացնելու Օբամայի փորձերի մասին: Այդ օրերին Օբաման անհետացել էր, ինչպես այլ աշխարհի ուվականը»,- գրել է Պուշկովը:

Ավելի վաղ Օբաման շնորհավորել էր Ռուսաստանին Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ և հայտարարել էր, թե շարունակում է ակնկալել Ռուսաստանի հետ երկխոսության առաջարկներ:

 

 




Լրահոս