«Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա». պատգամավորը երեխա է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը աղջիկ երեխա է ունեցել: Այս մասին պատգամավորը հայտնել է սոցցանցի իր էջի միջոցով.

«Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա! Նոր կյանք, նոր հայ, նոր ժպիտ, նոր բնավորություն, նոր ձեռագիր և նոր ճակատագիր.. Կարծես կյանքի հաղթանակի արտահայտում լինի հենց այս տարի՝ հարյուրամյակի տարում, հենց այդ օրը՝ մայիսի 9-ին, նոր այս փոքրիկ հայուհու, իմ բալիկի լույս աշխարհ գալը։

Քեզ անհոգ կյանք, աղջիկս, ծնունդդ շնորհավոր.. Թող յուրաքանչյուր հայ ընտանիքում, իբրև մեր ազգի համախմբվածության և նոր ոգու արտահայտում, լինի այս հրաշքը։ Սա է մեր պատասխանը անցյալին. մենք կանք ու կլինենք։ Եվ հաղթական «հարսանիքը լեռներում» միշտ մերն է»։




Լրահոս