Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 29.63%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայում 29.63% քվեաթերթիկների հաշվարկից հետո առջևում է իշխող “Ռեգիոնների կուսակցություն”-ը, որն այս պահին հավաքել է ձայների 36.63%-ը:
Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած ընդդիմադիր “Բատիկիվշինա” կուսակցությունը հավաքել է 21.01% ձայն:
Երրորդ տեղում է “Կոմունիստական կուսակցությունը” 15.25% ձայներով: Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի “Ուդար” կուսակցությունը 4-րդ տեղում է իր 12.64% ձայներով: Իսկ հինգրերորդ տեղում է համաուկրաինական ազգայնական “Սվոբոդա” կուսակցությունը 7.58% ձայներով: Նատալիա Կորոլևսկայայի “Առաջ Ուկրաինա” կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 1.7%-ը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն Ռադայի ընտրությունները:




Լրահոս