Ինչո՞ւ չի հրապարակվում Տարոն Մարգարյանի պատգամավոր-աներորդու ունեցվածքի հայտարարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի՝ 2014 թվականի հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչ օրս չի հրապարակել, ուստի ենթադրվում է, որ այն չի ներկայացվել: Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանի գլխավոր առավելությունն ու արժանիքը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը լինելն է:

Հիշեցնենք, որ Սարգսյանը պատգամավոր է դարձել 2012-ին, թիվ 1 ընտրատարածքից, որն իր մեջ ընդգրկում է Երեւանի Ավան թաղամասը: 2012-ին պատգամավոր դառնալիս Ռոբերտ Սարգսյանը հայտարարագրել է երեք հատ ավտոմեքենա՝ «Audi», «Mitsubishi Pajero» եւ «Վազ 2121» մակնիշների, ինչպես նաեւ՝ հինգ բնակելի տարածք, 4 հողամաս, մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Նա այն ժամանակ նաեւ հայտարարագրել է 10 հազար դոլար եւ 7 մլն դրամ դրամական միջոց:

«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու չի հայտարարագրել իր ունեցվածքը, ի պատասխան՝ նա ասաց, որ դեռ մեկ ամիս առաջ է այն ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Մինչդեռ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հաշվետու ժամանակաշրջանի հաջորդող տարվա փետրվարի 15-ն է:




Լրահոս