Մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու ուղեվորը մահացել են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, “Ֆոլցսվագեն Գոլֆ” մակնիշի 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում, գազանանոցի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիիչ բժշկական կենտրոն, իսկ մյուսը մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Ռուբեն Դավթյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոցում մահացել է վթարի վայրից տեղափոխված քաղաքացին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս