ՄԻՊ-ը կարձագանքի Նոր Կյանք գյուղի դպրոցի աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի դպրոցի մի քանի աշխատակիցներ երեկ այցելել էին ՄԻՊ գրասենյակ և իրենց դժգոհությունն էին հայտնում դպրոցի տնօրենի գործողություններից: Ինչպես հայտնի է` դպրոցի տնօրենն անհարկի պատճառաբանություններով աշխատանքից ազատում է աշխատակիցներին և ոչինչ չի հասկանում ուսումնական գործընթացից:

Armlur.am-ի հետ զրույցում դպրոցի նախկին գործավար-քարտուղարուհի Գրետա Բարֆյանը նշեց, որ իրենց ՄԻՊ-ի կողմից պատասխան է տրվելու չորեքշաբթի օրը: Նա հայտնեց, որ իրեն տնօրենն ևս անհարկի պատճառաբանությամբ աշխատանքից ազատել է և նույնիսկ նկատողություն չի տվել:

Մեր այն հարցին, թե այս օրերին տնօրենը փորձել է կապ հաստատել աշխատակիցների հետ, Տիկին Գրետան բացասական պատասխան տվեց և նշեց, որ տնօրենն այս օրերին նույնիսկ հեռախոսազանգերի չի պատասխանում:




Լրահոս