Ավտոտնակում մեքենան պայթել է. 21 տարեկան երիտասարդը մահացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. թիվ 1998 ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ և թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21 տարեկան Գ. Թ.-ը: Վերջինս «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Նույն ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հարվածային ալիքից վնասվել են նաև թիվ 60 շենքի 2-րդ հարկի (թիվ 5), 3-րդ հարկի (թիվ 9), 4-րդ հարկի (թիվ 12), 5-րդ հարկի (թիվ 15) և 7-րդ հարկի (թիվ 21) բնակարանների և շքամուտքի (2-րդ հարկից 7-րդ հարկ) պատուհանները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին:

Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը:

IMG_6060-14435-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6068-14436-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6075-14437-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6089-14439-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6097-14440-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6128-14441-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6129-14442-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6137-14444-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6138-14445-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6143-14446-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6160-14434-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng




Լրահոս