«Հասկացանք, վերջ». տարակարծություն` «Ժառանգություն» խմբակցությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցությունը տարակարծիք է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի շուրջ, և  խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ելույթ ունենալիս խոսեց ոչ թե խմբակցության անունից, այլ ներկայացրեց իր անձնական տեսակետը:

Ռուբիկ Հակոբյանի ելույթին տեղից անընդհատ միջամտում էր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նշում, թե Հակոբյանն իրավունք չունի ներկայացնել իր անձնական տեսակետը: Այս ամենին միջամտեց նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն Փոստանջյանը շարունակում էր միջամտել և ի վերջո Հակոբյանը նշեց.  «Հասկացանք, վերջ»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը դեմ էր արտահայտվել այս վարկային պայմանագրին և նշել, թե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը նաև Ադրբեջանին է զենք վաճառում: Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում նշեց, թե միշտ վերապահումով է վերաբերվել վարկային քաղաքականությանը, բայց օգտվելով իր լիազորությունից՝ ծանոթացել է ցուցակին  և համոզվել, որ դա օդի պես անհրաժեշտ է ՀՀ ԶՈւ-ին: Նա հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու վարկային համաձայնագրին:




Լրահոս