ԼՂՀ բանակում մարտական պատրաստականության ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետեւում են նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում եւ անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին:

Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաեւ լրահամալրում, որը եւս անցնում է կազմակերպված եւ բարձր մակարդակով:




Լրահոս