Beeline-ը պարգևատրեց «Կապի մեջ» մրցույթի հաղթողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Կապի մեջ»  մրցույթի հաղթողին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի առավել ակտիվ մասնակիցները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է Facebook սոցիալական ցանցի 692 օգտատեր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Կապի մեջ» մրցույթի հաղթող երևանաբնակ Նարինե Ռոստոմյանին հանձնեց  գլխավոր մրցանակը`  բացառիկ սմարթ-պայուսակը։

«Ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողին և մաղթում հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություններ այս բացառիկ պայուսակի հետ միասին: Մրցույթը նվիրված էր մեր ռոումինգային առաջարկին, որը մասնավորապես գործում է Ռուսաստանում, Իտալիայում և Վրաստանում։ Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, Վրաստանում իրենց ամառային հանգիստը  նախընտրում են անցկացնել հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը: Մենք առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը և խոսել Ձեր ընկերների ու հարազատների հետ աննախադեպ 24.99 դրամ սակագնով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության շրջանակում Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:

«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։

«Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

01

02

03




Լրահոս