Ռազմավրացական ճանապարհն անորոշ ժամանակով փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ռազմավրացական ճանապարհը փակվել է Վրաստանում սողանքների պատճառով: Ճանապարհը փակ կմնա մինչ հատուկ հրամանը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Վրաստանի տարածքում սողանքների ու երկու ուղղությամբ ռազմավրացական ճանապարհով ապահով տեղաշարժ ապահովելու անկարողության պատճառով որոշում է ընդունվել 08.07.2015 թ 07:30-ից մինչ հատուկ հրամանը փակել ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս ճանապարհահատվածով»,- հայտարարել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից:




Լրահոս