«ՎիմպելԿոմ»-ի ապրանքանիշերն ընդգրկվել են համաշխարհային ամենաարժեքավոր բրենդրների շարքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9 հուլիսի, 2015 թ., Ամստերդամ. «ՎիմպելԿոմ»-ը (հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, գործում է աշխարհի 14 երկրում և սպասարկում ավելի քան 218 մլն. հաճախորդի, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում) հայտարարում է, որ ընկերությունների խմբին պատկանող հինգ ապրանքանիշեր ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտի 250 ամենաարժեքավոր բրենդերի ցուցակում` համաձայն Brand Finance*-ի` ապրանքանիշերի գնահատման առաջատար խորհրդատվական ընկերության ներկայացրած «Brand Finance-ի վարկածով 2015 թ. հեռահաղորդակցության լավագույն 500 ապրանքանիշերը» զեկույցի:

«ՎիմպելԿոմ»-ի  Djezzy (Ալժիր), Mobilink (Պակիստան), «Beeline» (Ռուսաստան), WIND (Իտալիա) և «Киевстар» (Ուկրաինա) ապրանքանիշերը ներառվել են աշխարհի հեռահաղորդակցության 250 լավագույն ապրանքանիշերի ցուցակում` գնահատված 900 ապրանքանիշերից: Խմբի մեկ այլ ապրանքանիշ` Banglalink-ը (Բանգլադեշ), ցուցակում զբաղեցրել է 262-րդ հորիզոնականը` տեղ գտնելով հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում աշխարհի լավագույն 300 ապրանքանիշերի շարքում: Djezzy ապրանքանիշը 29 հորիզոնականով բարելավել է ցուցանիշը` զբաղեցնելով 171-րդ հորիզոնականը, իսկ Mobilink-ը բարձրացել է 59 հորիզոնականով` տեղափոխվելով 201-րդ հորիզոնական:

«ՎիմպելԿոմ»-ի «Beeline»-ը և WIND ապրանքանիշերը զեկույցում ներառված են հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի լավագույն 100 ապրանքանիշերի ցուցակում. «Beeline» ապրանքանիշի արժեքը գնահատվում է 2.6 մլրդ. ԱՄՆ դոլար**, իսկ WIND ապրանքանիշի արժեքը` 1.6 մլրդ. ԱՄՆ դոլար:

*«Brand Finance-ի վարկածով 2015 թ. 500 լավագուն հեռահաղորդակցության ապրանքանիշերը» հաշվետվությունը ներառում է ցուցանիշներ, որոնք գնահատում են ապրանքանիշի հզորությունը, ռիսկերը և ներուժը մրցակիցների համեմատ: Հաշվետվությունը ստուգվում է չորս խոշոր աուդիտորական ընկերությունների կողմից («Deloitte», «KPMG», «Ernst End Yang» և  «PricewaterhouseCoopers») և հաստատվում կարգավորող մարմինների կողմից: Այս տարվա զեկույցի շրջանակում իրականացվել է կապի շուրջ 900 համաշխարհային օպերատորների վերլուծություն:  Հաշվետվության և խորհրդատվական ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://www.brandfinance.com կայք:

** Սպասվող վաճառքների հիման վրա:




Լրահոս