«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Օզիլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հանդեպ, հայտնում է Tuttоsport-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո: Իտալական ակումբն այս ֆուտբոլիստին կարող է գնել միայն այն դեպքում, եթե վաճառի իր խաղացողներից որևէ մեկին, օրինակ, Վիդալին կամ Պոգբային, որոնցով հետաքրքրված են մի քանի եվրոպական թոփ-ակումբներ:

Ավարտված մրցաշրջանում Օզիլն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:




Լրահոս