Լավ լուր Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում թեև համարեց, որ սա իրենց հետևողական աշխատանքի արդյունքն է, այնուհանդերձ նշեց, որ ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների 63 տոկոսը հիմա բավարարվում է։ Եթե նախկինում 5 դիմումից մեկն էր բավարավում, ապա հիմա 5-ից 3-ը բավարարվում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս