Երկվորյակներ. հույսը դրեք միայն ձեզ վրա. հուլիսի 12-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Այսօր կարող եք շատ բան հասցնել անել: Դուք խանդավառությամբ եք իրագործում ձեր համարձակ մտքերը ու դիմավորում մարդկանց, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում: Նշանի շատ ներկայացուցիչներ գտնում են սեփական գործերն առաջ տանելու անսպասելի եղանակ, զարմացնում շրջապատին առաջին հայացքից չկանխամտածված գործելու պատճառով: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար, այդ թվում` մեկի հետ, ով ձեզ հետ նախկինում կապված է եղել գործնական կապերով:

Ցուլ Դուք ձգտում եք հաշտվել շրջապատի հետ, բայց ոչ բոլորի հետ եք ընդհանուր լեզու գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, իսկ սառնությունը, որով ձեզ դիմավորում են ամենուր, հարվածում է ձեր ինքնասիրությանը: Դուք պարտավոր եք միայն կենտրոնանալ ու ամբողջությամբ նվիրել ձեզ այն գործին, որը ձեզ համար կարևոր է: Կլինեն զգալի հաջողություններ: Հնարավոր են նաև անսպասելի նորություններ, բացառված չէ, որ դրանցից մեկը ստիպի ձեզ ճանապարհ ընկնել: Սիրելի մարդու հետ կռվելու վտանգ կա:

Երկվորյակ Օրը հարմար է անձնական հանդիպումների համար: Հույսը միայն ձեզ վրա դրեք, և հաջողությունը երաշխավորված է: Հանդիպման գնալիս շատ ժպտացեք, ցույց մի տվեք, թե աշխարհի բոլոր հոգսերը ձեր ուսերին են, այլապես շուտ կձանձրացնեք նրան: Օրը ամփոփեք սիրելի զբաղմունքով:

Խեցգետին Եթե որոշել եք ակտիվ կյանքով զբաղվել, ապա այդքան էլ ճիշտ օր չեք ընտրել: Ստիպված եք ջանքեր թափել, և դրանք հիմնականում իզուր կլինեն: Անսպասելիորեն կծագեն խնդիրներ, որոնք շատ ավելի բարդ կլինեն, քան կարծում էիք: Օրը լցնելու համար նախընտրելի է այն անցկացնել խիստ մտերիմ ընկերոջ ընկերակցությամբ:

Առյուծ Փորձեք ոչինչ բաց չթողնել ձեր աչքից: Այն, ինչ այս պահին աննշան եք համարում, ավելի ուշ կարող է ազդել ձեր հետագա կյանքի վրա: Մի նեղացրեք ձեր մտերիմներին, նրանք այս շրջանում ավելի նրբազգաց կլինեն ձեր հանդեպ: Ցանկալի օրը ամփոփել տանը, ընկերական միջավայրում:

Կույս Կեսօրին հաճելի զանգ կստանաք, որը լիովին կփոխի Ձեր առավոտվա տրամադրությունը: Կհիշեք հին ընկերներին ու ցանկություն կունենաք նրանց հանդիպելու: Երեկոյան զբոսնեք ու փորձեք հաշվի նստել Ձեզ պարուրած մտքերի հետ: Զգոն դատեք: Երեկվա մռայլ տրամադրությունը ցրելու համար փորձեք անընդհատ շփվել Ձեր մտրիմ մարդկանց հետ:

Կշեռք Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքները եկամտաբեր կլինեն:

Կարիճ Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:

Աղեղնավոր Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ:

Այծեղջյուր Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք: Հրաշալի օր է, ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ:

Ջրհոս Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ:

Ձկներ Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին:




Լրահոս