Մասկերանոն հետաքրքրել է «Ռոմա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավյեր Մասկերանոյի ծառայություններով, հայտնում է   La Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբում կարծում են, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի նոր լիդերն ու տանել իր ետևից: Սակայն, պետք է ընդգծել, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար Մասկերանոն համարվում է թիմի առանցքային խաղացողներից մեկը:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական գրանդի հետ ավարտվում է 2018թ.-ին: Ավարտված մրցաշրջանում Մասկերանոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 խաղերի:




Լրահոս