Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության համար դատապարտվածի ընտանիքը հայտնվել է մեկ այլ դատական պրոցեսի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության համար ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի ընտանիքը հայտնվել է մեկ այլ դատական պրոցեսի մեջ:

Սպանված Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Եսայանը, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` իր որդու սպանությունից հետո կրած վնասների փոխհատուցման պահանջով: Վերջինս Սարգսյաններից պահանջում է մոտ 20 միլիոն դրամ: Երեկ այս գործով առաջին դատական նիստն է կայացել:




Լրահոս