ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու եւ կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը՝ յուրաքանչյուրին ամսական 85 հազար դրամի չափով: Այդ աշխատակիցները եղել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Դրա համար էլ ՊՊԳՎ-ն ստիպված է եղել քաղհայցով դիմել դատարան: «Ժողովուրդ»-ը զրուցեց Տիգրան Արզաքանցյանի հետ՝ իմանալու՝ արդյոք մարել է պարտքերը: «Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ: Բոլոր իմ թիկնապահներն էլ պետականորեն են, բայց մենք 10 կոպեկ պարտք չենք, իրենց հետ բալանսը 0 ա: Տարօրինակ արտահայտություններ չի կարելի ասել»,-ասաց Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ Արզաքանցյանին պատկանող Սեւանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքավայրում. կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չէին ստացել աշխատավարձը:




Լրահոս