ՌԴ-ից ձեռք բերվող զենքերը պաշտպանողական են և կանխարգելիչ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանային իրադրությունը վերահսկելի է, իսկ  կրակոցների թիվը բավականին նվազել է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

seryan

«Զինված ուժերի բոլոր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակաների հետ ամեն ինչ անում են, որ իրադրությունը չլարվի», – նշեց նա:

Պաշտպանության նախարարը հավելեց, որ այսօր ծառայությունն ավելի անվտանգ է դարձել և ավելի խելացի կերպով է իրականացվում: «Շփման գծում մեր տղաները հաստատակամ են: Մերթընդմերթ կրակոցներ են լինում: Սակայն եթե դրանք նշանացուցված են, համարժեք պատասխան են ստանում, հակառակ պարագայում՝ ոչ»,- հավելեց նա:

seryan3

Սերյան Օհանյանը նաև անդրադարձավ զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին:

«Զինատեսակներն ընտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- հավելեց Օհանյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս