ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի բուֆետը կարողացավ կարգին աշխատել հազիվ մեկ նստաշրջան: Երեկ այնտեղ կրկին բարձիթողի վիճակ էր: Մամուլը բազմիցս է անդրադարձել այնտեղ առկա խնդիրներին: Ու հերթական հրապարակումից, ԱԺ աշխատակազմի աշխատակիցների, լրագրողների բողոքներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կարգադրել էր շտկել վիճակը: Դրանից հետո՝ մի քանի օր շարունակ, բուֆետի աշխատակիցները հատուկ հագուկապով էին, նաեւ՝ էժանացրել էին սննդամթերքի գները, գնապիտակներ փակցրել կերակրատեսակների վրա: Բայց դա շատ կարճ տեւեց: Երեկ բուֆետում կրկին նույն վիճակն էր. գնապիտակների մի մասն անհետացել էր, իսկ աշխատակիցները վերադարձել էին առօրյա հագուկապին՝ չհաշված սեղանների սփռոցների կեղտոտ վիճակը: Հավելենք, որ ԱԺ բուֆետում այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ ԱԺ նախագահն ու փոխնախագահներն իրենք չեն ճաշում այնտեղ: Իսկ դա ամենեւին էլ վատ երեւույթ չէ. այնտեղ են ճաշել ԱԺ նախկին նախագահները, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն իրեն բարձր պահում:




Լրահոս