Հունաստանի բոլոր բանկերը բացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում բացվել են բոլոր բանկերի բաժանմունքները երեքշաբաթյա ընդմիջումից հետո, որը ստացել է «բանկային արձակուրդ» անվանումը:

Կապիտալի տեղաշարժի վերահսկումը պահպանվում է, այդ իսկ պատճառով էլ բանկոմատներից կամ բանկերից մեկ մարդը նախկինի նման կարող է հանել ոչ ավել քան 60 եվրո:

Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանել է Հունաստանի ազգային բանկի ու Հունական բանկերի միության ներկայացուցիչ Լուկա Կացելին, հուլիսի 20-ից մինչ 24-ը ներդրողների համար պարտադիր չի խստիվ կերպով օրական 60 եվրո կանխիկ գումար հանելը: Դրա փոխարեն, օրինակ՝ ուրբաթ օրը նրանք կարող են միանգամից 300 եվրո հանել:




Լրահոս