Հայերը դեռևս նախընտրում են հանգստանալ արտերկրում. որ երկրներն են պահանջարկ վայելում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ևս հայերի մեծ մասն իր հանգիստը նախընտրում է անցկացնել արտեկրում: Դրան առաջին հերթին նպաստում է Հայաստանի հանգստավայրերում գործող չափազանց բարձր գները: Նախ նշենք, որ Հայաստանում, օրինակ Աղվերանում գործող հյուրանոցներում մեկտեղանոց համարների արժեքը սկսվում է մոտավորապես 30 հազար դրամից, որն իր մեջ ներառում է միայն նախաճաշը: Ստացվում է, որ Աղվերանում մեկ անձի համար մեկշաբաթյա հանգիստը` միայն նախաճաշով կարժենա 200 հազար դրամից ավելի: Ծաղկաձորում գործող հյուրանոցներում ավելի բարձր գներ են գործում և, օրինակ, մեկտեղանոց սենյակը մի քանի վայրերում սկսվում է 60 հազար դրամից:

hv114

Իսկ արտերկրում հանգստացողների համար բոլորովին այլ պատկեր է տիրում: Օրինակ, մեկշաբաթյա հանգիստը Եգիպտոսում, այն էլ սնունը ներառյալ կարող է կազմել նույնիսկ 150-200 հազար դրամ: Եթե հաշվի առնենք նման մատչելի գներն ու նոր երկրներ տեսնելու ցանկությունը, բնականաբար արտեկրում հանգստանալն ավելի գայթակղիչ է դառնում:

«Էկզոտիկ Թրավել» տուրիստական գործակալությունից Armlur.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի ավելացել է Եգիպտոս, Հունաստան և Կիպրոս մեկնողների թիվը: Մեր զրուցակիցը նշեց, որ հայերը վերջերս սկսել են նախընտրել նաև էկզոտիկ երկրները, իսկ նման երկրներ մեկնելու ամենահարմար ժամանակահատվածը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են: Տուրիստական ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ հունիս ամսին ամենից պահանջված են եղել համակցված փաթեթները, երբ հնարավոր էր միանգամից մի քանի երկիր գնալ, իսկ հուլիսին էլ պահանջված է եղել Եգիպտոսը: Անդրադառնալով գնային քաղաքականությանը, մեր զրուցակիցը նշեց, որ կախված ժամանակաշրջանից և ամրագրման պահից, գները կարող են փոփոխության ենթարկվել: Ի վերջո, մեր զրուցակցի խոսքով, Եգիպտոսում  մեկշաբաթյա  հանգիստը կարելի է անցկացնել 350 դոլարով (ավիատոմսի արժեք, սնունդ, հյուրանոց):

yegipt

Իսկ «Ռիմա Թրավել»-ից մեզ տեղեկացրեցին, որ այս տարի ավելացել է նաև սոցփաթեթներով հենց Հայաստանում հանգստացողների թիվը: Իսկ անդրադառնալով արտերկրում իրենց հանգիստը նախընտրողներին, մեր զրուցակիցը նշեց, որ հայերն ավելի շատ ոչ թե կոնկրետ երկիր են նախընտրում գնալ, այլ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է:  Ըստ այդմ, այս տարի հայերն ավելի շատ մեկնել են Քոբուլեթի, Եգիպտոս, Թուրքիա, այսինքն այնպիսի վայրեր, որտեղ առկա է ծովափնյա հանգստի հնարավորություն: Այստեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ Եգիպտոսում յոթօրյա հանգիստ կարելիէ  անցկացնել 150-200 հազար դրամով:

qob




Լրահոս