Մեր ապրածի մեջ կա տրամաբանություն` տղամարդը տղամարդ է, կինը` կին. Սուրեն Սարգսյանը` միասեռական ամուսնությունների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական  բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից արտահայտած դժգոհության մասին, որը վերաբերվում էր միասեռական ամուսնությունների արգելքին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյաը Armlur.am-ի հետ զրույցում ասաց. «Վենետիկի հանձնաժողովը թող վենետիկցիների համար միասեռականություն քարոզի: Մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրել ենք դարեր շարունակ, մեր մեջ վայրենություն չկա, մեր ապրածի մեջ կա տրամաբանություն` տղամարդը տղամարդ է, կինը` կին: Եթե նրանց մոտ տղամարդը նաև կին է, թող Վենետիկում ինչքան ուզում են տղամարդվեն, դա իրենց խնդիրն է: Բայց այդ ողորմելի կոչերին ոչ մի առողջ մարդ չպետք է արձագանքի»:

Նրա խոսքով` եթե մեր քաղաքական իշխանությունները փորձեն ինչ-որ մեղմիկ բաներ գտնեն, որ բավարարեն Վենետիկի հանձնաժողովին, դա կլինի, մեղմ ասած, հանցագործություն. «Որպես ինչ, ինչ եք ուզում ասել, որ տղամարդը կարող է տղամարդու հե՞տ քնել, որ դա լա՞վ է, որ հանուն իշխանությունը պահելու կարելի է դրա՞ն գնալ: Այդպես չի կարելի, դա պարկեշտ չէ: Բոլորը պետք է ելնեն նրանից, թե մենք ով ենք»:




Լրահոս