Եգիպտոսում անտանելի շոգերի զոհ է դարձել 40 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում ուժեղ շոգից զոհվածների թիվը հասել է 40-ի, հայտնում է «Ալ-Ախրամ» թերթը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 20 զոհի մասին: Հաղորդվում է, որ միայն Կահիրեում վերջին օրերին մահացել է 11 մարդ: Երկրի մայրաքաղաքում երկուշաբթի օրը ջերմաստիճանը գերազանցել է 37 աստիճանը:

Համաձայն երկրի առողջապահության նախարարության հայտարարության՝ ևս 3 մարդ զոհվել է Կալյուբիա նահանգի հոսպիտալում, երեքը՝ Սոհագ նահանգում, մեկական մարդ՝ Լուքսորում ու Գիզայում: Երկրում ընդհանուր առմամբ տարբեր հիվանդանոցներ են դիմել 92 մարդ:




Լրահոս